
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը Երևանի 2807-ամյակի առթիվ հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում երևանյան դպրոցների աշակերտները յուրօրինակ ստեղծագործություններով իրենց սերն են արտահայտել մայրաքաղաքին:
-
«Սիրո նամակ Երևանին» խորագրով մրցույթը նախատեսված էր 3-5-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր ներկայացրել էին իրենց շարադրությունները.
-
«Իմ աչքերի Երևանը» մրցույթին մասնակցող երեխաները հանդես եկան Երևանին նվիրված տեսաֆիլմերով.
-
«Իմ Երևանը, իմ արվեստը» խորագիրը կրող մրցույթը կազմակերպված էր 11-14 տարեկան պատանիների համար, որոնք իրենց հարազատ քաղաքի հանդեպ սերը պատկերել էին արվեստի գույներով:
Լավագույն մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և արժանացել խրախուսական պարգևների:
Դիտումների քանակ8