Ձյուդոյի համաշխարհային օրն ու «Իմ Ռադիոյի» նոր հաճախականությունը․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:

Հաղորդման առաջին հատվածում hյուրերն են՝ Գոռ Մկրտչյանը`Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի սպորտային տնօրենը և Տիգրան Բաբայանը` Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն:

Թեմա. Հոկտեմբերի 28–ը՝ ձյուդոյի համաշխարհային օրն է: Օրն ընտրված է ոչ պատահական, քանի որ այդ օրը ծնվել է ձյուդոյի հիմնադիր՝ ճապոնացի Ձիգորո Կանոն։ Նա «ձյուդո» հասկացությունը մեկնաբանել է որպես ճիշտ, ճկուն և փափուկ ճանապարհ։

Հաղորդման երկրորդ հատվածում հյուրերն են Եվա Մինասյանը` Հանրային ռադիոյի Երկրորդ ալիքի՝ «Իմ ռադիոյի» հաղորդավարը:

Թեմա՝ Նոյեմբերի 1-ից Հանրայինի Երկրորդ ալիքը՝ «Իմ Ռադիոն», եթերում կլինի նոր հաճախականությամբ։ Կխոսեն ալիքի բովանդակության, նորությունների և առաջիկա պլանների մասին։

Օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment