https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=f6b31eb706
Թոմաս Ֆրանկ․ «Ես շատ գոհ եմ նրանից»
«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մեկնաբանել է պաշտպան Միկի վան դե Վենի այս մրցաշրջանի խաղը։
«Կարծում եմ՝ նա իսկապես աճում է և մեծ քայլեր է անում առաջ։ Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ նրանից։ Կարծում եմ՝ նա ավելի շատ առաջնորդի դեր է ստանձնում։ Նա ավելի ու ավելի լավ է պաշտպանվում՝ օգտագործելով ոչ միայն իր արագությունը, այլև ավելի խելացի դիրքավորումը։ Ես շատ ուրախ եմ դրա համար», – Ֆրանկի խոսքերն է մեջբերում Tottenham Express-ը։
24-ամյա Վան դե Վենը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 խաղի՝ խփելով հինգ գոլ։