Գեներալիտետը դեմ է, բաց ռիսկ չի անում ձայն հանել․ «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ-ի նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ, բուռն քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբում։


Մեր տեղեկություններով, ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։

Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել, և պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։


Սակայն իշխանությունն անդրդվելի է` մասնագետների տեսակետներն արհամարհվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին: Իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 


Leave a Comment