Ձեր ընտրությունն ա, բայց նեղանալ չլինի. Փաշինյանին հունից հանել են նախարարները. «Իրավունք»


Մամուլ


«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, կիրակի երեկոյան նա խիստ զրույցներ է ունեցել կառավարության կաբինետի այն նախարար պաշտոնյաների հետ, ովքեր անտեսել են իր կոչը եւ փոխանակ իր հետ գնային Հովհաննավանք, մնացել են տանը՝ կիրակին վայելել։


Ըստ նույն լուրերի, նա մոտավորապես այս կերպ է արտահայտվել. «Ինձանից լավ տղա՞ եք, որ հանգիստ եք վայելում, իսկ իմ հորդորը ականջի հետև գցում:

Տեսեք, Ձեր ընտրությունն ա, բայց նեղանալ չլինի»,-ըստ լուրերի, կշտամբանքով ասել է «կարգազանցներին»։


Leave a Comment