Իսրայելը չի համաձայնի թուրքական զորքերի ներկայությանը Գազայի հատվածում՝ որպես անկլավում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի մաս, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը:
«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամական դիրքորոշում է ընդունել Իսրայելի նկատմամբ: Հետևաբար, մեզ համար անխոհեմ է թույլ տալ նրանց զինված ուժերին մտնել Գազայի հատված, և մենք չենք համաձայնի դրան, ինչպես ասել ենք մեր ամերիկացի ընկերներին», – Սաարի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Գազայի հատվածում տեղակայվելիք բազմազգ ուժերին նրանց մասնակցության վերաբերյալ:
Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը հայտարարել էր, որ թուրքական անվտանգության ուժերը և արտաքին գործերի նախարարությունը քննարկում են անկլավում հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատված զորքեր ուղարկելու հնարավորությունը: Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ:
