Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը. ՆԳՆ

Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment