Զելենսկին հանձնարարել է «ընդլայնել հարվածների աշխարհագրությունը» Ռուսաստանի տարածքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում սահմանվել են նոր առաջադրանքներ՝ Ուկրաինայի Զինված ուժերի հեռահար հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում ընդլայնելու համար։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։

«Մենք վերլուծեցինք մեր հեռահար հարվածների արդյունավետությունը նշված ժամանակահատվածում, ստացված արդյունքները։ Ռուսաստանի նավթավերամշակման համակարգն արդեն վճարում է պատերազմի համար և կվճարի էլ ավելի։ Մենք սահմանեցինք առաջադրանքներ՝ մեր հեռահար հարվածների աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ», — գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ շտաբի նիստում քննարկվել են նաև Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների պաշտպանության նոր կարիքները, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության ուղղությունները՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում։

Leave a Comment