Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ-ն պարզաբանում է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Կապանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին

Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ-ն պարզաբանում է տարածել


ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Կապանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։ 


«Կապանի զորամասում զինծառայողներից մեկը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»,-նշվել է ՊՆ հաղորդագրության մեջ։


ՊՆ-ն նշել է նաև, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։


Leave a Comment