Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման.Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները: Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում: Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վաղարշանատի» ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը։

Leave a Comment