Վանաձորում դատական նիստի ժամանակ դատարանում ներկաներից մեկը դանակահարել է մեղադրյալին և փախել, հաղորդում է ArmLur.am-ը՝ կից տեսանյութ հրապարակելով։
Հրապարակման համաձայն՝ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենա։
Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցին հայտնել են, որ ահազանգ են ստացել դատարանում դանակահարության մասին, հանգամանքները պարզվում են։
Shamshyan.com-ն էլ հայտնել է, որ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, որը վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:
