
Ամենակարևոր ձեռքբերումը զեկույց ունենալն է: Այդ մասին Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցին՝ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նպատակը ո՞րն էր՝ զեկույց ունենալը։ Մնացած իրավական բաները քննարկման առարկա են»,- նշեց Քոչարյանը։
«Ամենակարևորը զեկույցն է, որը գտնվում է գաղտնի մասում: Ես ուրախ եմ, որ երրորդ մեծ նախագիծն է, որ իմ գլխավորությամբ տեղի է ունեցել. մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցները, քառօրյա պատերազմի զեկույցը, 44-օրյա պատերազմի զեկույցը, կարծում եմ՝ իմ ղեկավարած խմբերը թողել են անժամանակ արժեքներ՝ քաղված դասերի առումով: ՄԻԵԴ-ի որոշման միջոցով մենք կարողացանք վստահորեն ասել, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվել է»:
Դիտումների քանակ1