Ես կադրեր չեմ տեսել․ Գալյանը՝ Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելու մասին


Հասարակություն


«Ես կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է  խոսքը, իհարկե, դա քննադատելի երևույթ է, նաև օրենքով պատժվող»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, տեսե՞լ է այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը Հովհաննավանքում փակում քաղաքացու բերանն ու դուրս հանում։

Ըստ նախարարի, եթե  այդպիսի բան է  տեղի ունեցել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները և տան համապատասխան արձագանք»։

Նրա խոսքով, ցանկացած աշխատակից պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում, բայց այս պահին չեն կարող գնահատական տալ, թե արդյոք որևէ անձ, որևէ լիազորություններ կրող պաշտոնատար անձ գործել է իրավաչափ, թե ոչ, այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահ մարմինները։ 


Leave a Comment