
Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի օդանավակայանի տարածքում վթարի է ենթարկվել Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ինքնաթիռը պատկանում է «Ադրբեջանական ավիաուղիներին»։
Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և ընկել թռիչքուղու մոտ գտնվող դաշտում։