ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նոր ֆուտբոլային մրցաշար է ներկայացրել — Armsport.am

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ներկայացրել է նոր ֆուտբոլային մրցաշար՝ ԱՍԵԱՆ գավաթը, որը նախատեսված է Հարավարևելյան Ասիայի երկրների համար։

«ԱՍԵԱՆ գավաթը կմիավորի երկրները և կդառնա մեծ հաջողություն։ Այն կնպաստի տարածաշրջանի ազգային հավաքականների դիրքերի ամրապնդմանը և կաջակցի ֆուտբոլի զարգացմանը Հարավարևելյան Ասիայում», — ասել է Ինֆանտինոն Մալայզիայում կայացած ներկայացման ժամանակ։

Մրցաշարի ձևաչափը կհաստատվի երկրների ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո։
Հավելենք, որ Հարավարևելյան Ասիայում արդեն անցկացվում է ԱՍԵԱՆ առաջնություն՝ երկու տարին մեկ։

Գործող չեմպիոնը Վիետնամի հավաքականն է, որը 2024 թվականի եզրափակչում հաղթել է Թաիլանդին։

Leave a Comment