810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս է առգրավվել և ոչնչացվել Երևանի շուկաներում


Տնտեսություն


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։

«Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝

 մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը,

 պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները,

 մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։

Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է տեսուչների հսկմամբ:

Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը»,-նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։


Leave a Comment