ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու մյուսները ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցը։ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ Վիրավորվեցին նաև ևս ութ հոգի։

2003 թվականին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ հանցախմբի ևս մեկ անդամը՝ 14 տարվա ազատազրկման։

Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու մյուսները ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Սոնա Գրիգորյան, Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment