Չափազանց կարևոր է հասկանալ, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է. Արարատ Միրզոյան


Քաղաքականություն


Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարության 2026թ բյուջեի օրինագիծը ներկայացնելիս նախարար Միրզոյանը ենթակառուցվածքների հատվածին անդրադառնալով նշեց, որ «չափազանց կարևոր է հասկանալ, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Հայաստանը երեսուն և պլյուս տարիներ գտնվում էր շրջափակման ներքո։ Եվ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել (կամ եթե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ) միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեր համար»։

Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց սկզբունքները, որոնց շրջանակներում կատարվելու է ապաշրջափակումը` «տարածքային ամբողջականության շրջանակներում, սահմանների անձեռնմխելիության ճանաչմամբ, երկրների լիակատար ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ և փոխադարձության սկզբունքի պահպանմամբ»։



Leave a Comment