ՀՀ պետական պարտքը 2024 թ. վերջին կլինի 49.8 տոկոս. Վահե Հովհաննիսյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Ֆինանսների նախարարության սպասումներով՝ ՀՀ պետական պարտքը 2024 թ. վերջին կլինի 49.8 տոկոս, այսինքն, մոտավորապես 50 տոկոսի շրջակայքում։ Այս մասին ամփոփելով 2024 ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա կախված կլինի ՀՆԱ–ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ–ի աճը կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,– ասաց նախարարը։

Նա նշեց, որ պարտքի կառավարման հետ կապված մի քանի նոր գործիքներ են ներդրել, առաջինը արժեթղթերի վաճառքի նոր կայքն է, որի հասանելիություն կարող են ունենալ նաև քաղաքացիները և ներդրումներ կատարեն այդ կայքի միջոցով։ «Կարծում եմ հաջող կայք է և մարդիկն ավելի հեշտ կարող են հասկանալ, թե որ արժեթղթերի մեջ կարող են ներդրումներ կատարել։ Գործարկել ենք փոխանակման աճուրդները, սա կարևոր է կապիտալի շուկայի զարգացման համար։

Նախատեսում ենք հանդես գալ պարտատոմսերի թողարկման ծրագրով»։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment