Լուվրի կողոպուտի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել – Armenia Today

Լուվրի կողոպուտի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով BFMTV-ն։ Նշվում է, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է ԴՆԹ թեստի միջոցով ինքնությունը պարզելուց հետո։

Կողոպուտի վայրում հայտնաբերված ԴՆԹ ապացույցները «որոշիչ դեր են խաղացել» կասկածյալի ինքնությունը պարզելու գործում, հայտնում է լրատվամիջոցը։

Փարիզի դատախազ Լոր Բեկոն նախկինում հայտնել էր, որ հանցագործության վայրում հավաքվել է ԴՆԹ-ի, մատնահետքերի և այլ հետքային ապացույցների ավելի քան 150 նմուշ։

Հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել էին Լուվր և գողացել ինը զարդ, այդ թվում՝ թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել են Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին։ Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենիա դե Մոնտիժոյի վնասված թագը, հայտնաբերվել և վերադարձվել էր թանգարան։ Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր, որ կողոպուտի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել։

Leave a Comment