«Կարծում էի՝ երբեք մոդելների պես գեղեցիկ չեմ լինի». Գոհար Ավետիսյան

Նյու Յորքում այս ամիս տեղի ունեցած Victoria’s Secret-ի շոուն ոգեշնչել է դիմահարդար Գոհար Ավետիսյանին՝ կրկնելու սուպերմոդելների կերպարները, որոնք նորաձեւության ցուցադրությանը ներկայանում են հրեշտակի թեւերով:

Նա կիսվել է արխիվային լուսանկարներով ու խոստովանել, թե ինչ մտահոգություններ է ունեցել այդ տարիներին: «Աստված իմ, ես երբեք այս մոդելների պես գեղեցիկ չեմ լինի»,- մտածել է Գոհարը:


Իսկ հետո ներկայացել է մոդելի կերպարում ու ցուցադրել, թե ինչպիսին է այսօր իր կազմվածքը:




«Մեծացել եմ ու դարձել այն կանանց պես, որոնցով հիանում էի 20 տարի առաջ՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող հոլովակները դիտելիս: Ո՞րն է ձեր սիրելի լուսանկարը աղջիկներ: Իմը՝ վերջինը»,- գրել է նա:







Leave a Comment