Ո՞ւր է Արցախը, թող հարց տան մարդիկ։ Այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել, մարդիկ ասում են՝ մենք, Ռուսաստանը, բա ո՞նց կլինի… Ո՞վ էր Արցախում կանգնած որպես խաղաղապահ ուժ, ո՞ր պետությունն էր, Ռուսաստանը չտվե՞ց Արցախը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե իսկ ո՞վ էր Արցախում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Միքայելյանն արձագանքեց.
«Մարդ է՝ պահի տակ ասել է «Արցախը Հայաստան է»։ Եվ, իրոք, այն ժամանակ ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, եկան էս չգիտեմ ինչ խաղերն Արցախ աշխարհի հետ կապված, ի դեմս Ռուսաստանի, և այս օրն ընկանք»։