Ստամբուլի մոտակայքում՝ Սև ծովում, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ։
Կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից 13 կիլոմետր հյուսիս-արևմուտք, ափից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչդեռ, Քանդիլիի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ գրանցվել է 3.9 մագնիտուդ։
Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչներ զգացել են ցնումները: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղի բնակիչների շրջանում խուճապ չի եղել։