«Այսօրվա պատարագն ինձ համար հոգևոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է»․ Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա պատարագն ինձ համար հոգևոր կյանքի նորոգման կարևոր մեկնարկ է»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հոգևոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում»։

«Մեր Սրբության Սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման օրակարգը նախ և առաջ, մեծապես և առաջին հերթին նորոգման օրակարգ է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների՝ մեզնից յուրաքանչուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ:

Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին և այսօրվա պատարագն ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է: Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ, որովհետև մենք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագին»,- տեսանյութում նշում է վարչապետը:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Leave a Comment