Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
10 օր աղմուկ ես անում, թե գնալու ես Հովհաննավանք հենց կարգալույծի պատարագին, կոչ ես անում գան-մասնակցեն, «դաբրո» տան Մայր Աթոռի վրա հարձակմանը, սաղ քաղաքապետերին, մարզպետներին, նախարարներին, դեպուտատներին, աղանդավորներին, էլ արվամոլ-բան, ոստիկան-ԱԱԾ-ՊՊԾ խառնում ես իրար, ու ամբողջ հանրապետությունից կարողանում ես հավաքել մի 600-800 հոգի՞: Իսկի ձեր էն ներքին չաթի մարդիկ չեն գալիս:
Ինձ հետաքրքրում ա՝ էդ հրաման կատրող փոքրամասնությունը չի ջոկե՞լ, որ Նիկոլը այլևս փրփուրներից ա կախվում:
Ֆիքսենք՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ վերջին երկու տարվա մեջ առաջին միտինգն էր, իր կոչով, որն էլ շատ արագ պրավալ գնաց: Վերջինը եղել էր հանուն Ավինյանի երթը. ամբողջ երկրից բերման էին ենթարկել մի 5-6 հազար հոգու:
Գնալով մի ավտոբուս են դառնում տոքսիկն ու իրեն դեռ հավատացողները:
Դա ասում էր՝ եթե ժողովուրդը ինձ դեմ լինի,հեղափոխություն կանի. ուրեմն ընդունում ա իմ քայլերը, համաձայն ա:
Նման վարչական ռեսուրսի չարաշահմամբ էդքան մարդ հավաքելը հենց նշանակում ա, որ ժողովուրդը դեմ ա:
Խելք ունենա՝ չի սպասի ընտրությունների, էլ չասեմ՝ հեղափոխության: