ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի արձագանքի մասին։
«Մենք ունենք Ադրբեջան և Հայաստան։ Դա շատ դժվար էր։ Պուտինը հեռախոսով ինձ ասաց. «Դա զարմանալի էր»։ Որովհետև բոլորը փորձեցին դա անել, բայց չկարողացան։ Ես դա արեցի», – լրագրողներին ասել է Թրամփը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել են TRIPP տրանսպորտային երթուղու ստեղծման մասին հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ ճանապարհը Հայաստանի հարավով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ամերիկյան կոնսորցիումի կողմից։
