Ովքե՞ր էին մասնակցում. ՔՊ-ական ու ադմինիստրատիվ ռեսուրսը՝ Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցիում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կեղծ պատարագ մատուցեց, որին մասնակցում էին իշխանական ողջ վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)։ Սակայն դա չխանգարեց Փաշինյանին գործի դնել ՔՊ-ական ու ադմինիստրատիվ ողջ ռեսուրսը և մասնակցել կեղծ պատարագի։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունը արշավ է սկսել Հայ Եկեղեցու ու հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը և մի խումբ հոգևորականներ։

–00—ՅՄ

Leave a Comment