Լուվրի թանգարանի գողության գործով երկու կասկածյալ է ձերբակալվել – Armenia Today

Փարիզի Լուվրի թանգարանից թանկարժեք թագավորական զարդերի գողության գործով Ֆրանսիայում երկու կասկածյալ է ձերբակալվել, հայտնել է BBC-ին։

Փարիզի դատախազությունից տեղեկացրել են, որ տղամարդկանցից մեկը բերման է ենթարկվել Շառլ դը Գոլ օդանավակայանում՝ երբ նա պատրաստվում էր թռիչքի։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանել էին Փարիզի Լուվր թանգարանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդերը։Գողացված իրերի արժեքը գնահատվում է մոտ 88 մլն եվրո։

Leave a Comment