Քիչ առաջ «Տաշիր պիցցա» սննդի կետում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ էր բռնկվել

Քիչ առաջ  «Տաշիր պիցցա» սննդի կետում բռնկված հրդեհը մարվել է


ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ էր բռնկվել։


Ինչպես հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն, հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։09-ին։ 


Կտրվի լրացուցիչ տեղեկություն։


Ըստ ԶԼՄ-երի՝ հրդեհը բռնկվել էր Երևանի Շախմատի տան հարևանությամբ գործող «Տաշիր պիցցա» սննդի կետում։


 


Leave a Comment