Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քաղաքականություն

26.10.2025 | 10:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որը կրում է «Ի՞նչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը» խորագիրը: Տեսանյութում նա անդրադառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Հովհաննավանքում սպասվող պատարագին։

«Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ: Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազատագրման գործնական փուլի մեկնարկը:

Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ Հա առաքելական սուրբ եկեղեցու քահանաները: Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար:

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը և մերջում Սաղմոսներից մի հատված մեջբերել։

Leave a Comment