
«Տրիբուն»-ի տաղավարում ԱԱԾ-ի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ իր ձեռքի տակ փաստեր չունի, որոնք կվկայեն, որ Նիկոլ Փաշինյանը՝ «Շակալ» մականունով, Արարատ Միրզոյանը՝ «Օմեգա» մականունով, օտարերկրյա գործակալներ են եղել։
Նաև փաստեց, որ որպես նախկին ԱԱԾ-ական, այդ մասին առհասարակ խոսելու իրավունք չունի: Բայց, ըստ նրա,
այս իշխանությունների հեռանալուց հետո պետք է հարուցվեն քրեական գործեր, իրականացվի մանրակրկիտ քննություն, որը կլինի հավաստի։
«Այդ դեպքում մենք կկարողանանք գնահատական տալ՝ ի վերջո, այսօրվա իշխանավորները դավաճանել են երկիրը օտարերկրյա ծառայությունների հանձնարարությա՞մբ, թե՞ արել են անգրագիտության պատճառով, իշխանությունը պահելու նպատակով։ Որևէ պարագայում իրենց կատարած հանցագործություններն իրենց չեն ազատելու պատասխանատվությունից։ Նրանց կատարած գործողությունները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ այո, կա ուղղորդում»,- ասել է Վանեցյանը։