«Դուք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինձ գաղտնալսե՞լ եք». Հռիփսիմե Ջեբեջյանը` Արթուր Վանեցյանին

«Դուք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինձ գաղտնալսե՞լ եք». Հռիփսիմե Ջեբեջյանը` Արթուր Վանեցյանին

«Դուք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինձ գաղտնալսե՞լ եք»,- անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին հարց հղեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:
«Ոչ»,- պատասխանեց Վանեցյանը:
«Այսինքն, իզո՞ւր եմ այսքան ժամանակ հեռախոսով խոսելիս բարևներ ուղղել ձեզ»,- կատակեց Ջեբեջյանը:
Վանեցյանը մանրամասնեց, որ գաղտնալսումն իրականում ծայրահեղ միջոցառում է. «Հիմա դա դարձել է սովորական բան: Անընդհատ ինչ-որ գաղտանլուսմներ՝ առանց որևէ աղբյուրի հղման: Սա օրենքի հիմնարար խախտում է: Մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, որ երաշխավորված է բազմաթիվ օրենքներով, խախտվում է: Դա անելուց պետք է ունենաս լուրջ ապացույցներ, կասկածներ: Իրականում իմ աշխատած տարիներին գաղտնալսումը կամ մարդու անձնական կյանքի միջամտությունը արվել է շատ քիչ ու միայն՝ դատարանների թույլտվությամբ, առանց սահմանն անցնելու»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ

Leave a Comment