ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել Մոսկվային և Կիևին վերաբերող հարցեր:
Թրամփը այս հայտարարությունն արել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մենք կքննարկենք Ռուսաստանը և Ուկրաինան», – ընդգծել է ԱՄՆ նախագահը հանդիպման մասին խոսելիս։ «Ես կցանկանայի, որ Չինաստանը օգներ մեզ Ռուսաստանի հարցում։ Մենք շատ լայնածավալ պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ», – ասել է ամերիկացի առաջնորդը։ «Սրանք շատ խիստ պատժամիջոցներ են, շատ արդյունավետ, բայց ես կցանկանայի, որ Չինաստանը օգներ մեզ», – հավելել է նա:
Հարկ է նշել, որ իր ասիական շրջագայության մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է քննարկել Թայվանի հարցը Սի Ցզինպինի հետ։