Արագածոտնի թեմի 19 քահանայի և 2 սարկավագի կիրակի օրով առավոտյան ժամը 9։00-ին հարցաքննության հրավիրելը դուրս է իրավական ու տրամաբանական կանոններից, հայտարարել է սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։
Նա շեշտել է, որ քննչական մարմինն առաջնորդվում է բացառապես քաղաքական շահով ու սպասարկում է իշխող ուժի օրակարգը։
«Սա ուղիղ միջամտություն է կրոնի ազատությանը, հարված խղճի և դավանքի ազատությանը և նպատակ է հետապնդում կաթվածահար անելու Արագածոտնի մարզի Հայ առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքը՝ մասնակցելու կիրակնօրյա Սուրբ Պատարագին»,- հավելել է Մելոյանը։
Այսօր ավելի վաղ Արագածոտնի թեմի 21 հոգևորականներ հայտարարել էին, որ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ են մատուցելու և այդ օրը չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին։
