Շղթայական ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում․ օտարերկրացի մոտոցիկլավարին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած «Toyota» մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։

Leave a Comment