Լքողներ

Լքողներ

25.10.2025 | 21:59

Հոկտեմբերի 26

Քո հավատքը պետք է կատարյալ լինի:

Իմ Սերը պակասով չի բավարարվում:

Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»:

Մի՛կարծեք թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ո՛չ, ամենևին:

«Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»:

Սրանք են, որ հետք թողեցին Իմ Սրտում:

Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել:

Մեկնաբանություններ

Leave a Comment