Այս գիշեր կրակոցներ են հնչել Դավթաշենի երրորդ թաղամասում։
Պարզվել է՝ վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք ստացած և մահացած տղամարդը 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարզվել է նաև, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։