
«Ամոթալի պրակտիկա է, անհեթեթություններ, հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելաոճին»,- այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութերին։ Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ արհեստական բանականությամբ են ստեղծել, պատասխանել է․ «Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար էդ տեսանկարահանումներն օգտագործած լինեն։ Բայց, իհարկե, բովանդակությունն ամբողջովին հերյուրանք է»։