Մխիթարը պարզապես ընկեր չէր՝ հարազատ մարդ էր, ում մեջ զարմանալիորեն միախառնված էին դասական տղայականությունը, բացարձակ հայրենասիրությունն ու ներքին անթերի մշակույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կոփված կյանքով և не по годам խորը, ում բձոտ արտաքինը քողարկում էր մարդկային նրբազգաց էությունը։
Զենքը բռնում էր նույն հմտությամբ, ինչ գիրքը, իսկ հայհոյանքն ու կատակն անում միևնույն ջիգյարով։
Ոգով՝ ինտելեկտուալ, առաքելությամբ՝ զինվոր, ով պատերազմ էր գնում ուրիշի կյանքերը փրկելու համար, բայց անտեսեց իր սեփական կյանքը։
Շփման մեջ թեթև՝ թանձր մարդ։
Իր հայրենիքին ու կուսակցությանը հավատարիմ նույնքան, որքան ընկերությանը։
Հանգչիր խաղաղությամբ, ընկեր Մխո և Մխո ընկեր…