
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
« Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է նաև Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հիմա Տեր Արամը այսքանից հետո ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու նրանց որոշումը:
Երբ Պետրոսին կանգնեցրին հրեական Սինեդրիոնի գլխավոր քահանաների առաջ, ովքեր արգելել էին քարոզել Հիսուսի անունով նա պատասխանեց այսպես`
Գործք Առաքելոց 5:29
«Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց»»: