Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել: Նրանից բացի, աշխարհի առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաև հայ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։
Մայիսին Դավթյանը դարձել էր գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն։ Նա 14,799 միավոր էր վաստակել գերմանական Լայպցիգում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում։
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
