Wise-ը ստացել է մանրածախ վճարումների լիցենզիա ԱՄԷ-ում

Մեծ Բրիտանիայում հիմնված Wise ֆինթեքը ստացել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկի (Central Bank of the UAE, CBUAE) հաստատումը՝ Մերձավոր Արևելքում իր դրամական փոխանցումների և վճարային ծառայություններն առաջարկելու համար։

Լիցենզիան Wise-ին թույլ է տալիս առաջարկել թվային ակտիվների պահառության և մանրածախ վճարումների ծառայություններ՝ ընդլայնելով ընկերության ներկայությունը մի տարածաշրջանում, որտեղ բնակվում է ավելի քան 200 ազգերից բաղկացած բազմազան համայնք և տարեկան իրականացվում է ավելի քան 40 միլիարդ դոլարի միջազգային փոխանցում։

ԱՄԷ-ում Wise-ի տեղական ղեկավար Ջոյս Լաուն նշել է, որ այս լիցենզիայի ստացումը նշանակալի քայլ է ընկերության գործունեության մեջ՝ ընդգծելով ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի համագործակցային մոտեցումը և ֆինանսական նորարարությանն աջակցելու պատրաստակամությունը։

Wise-ն այժմ ունի 70 լիցենզիա ամբողջ աշխարհում, իսկ այս տարվա սկզբին ընկերությունը ստացել է Հնդկաստանի Reserve Bank-ի նախնական հաստատումը որպես վճարային ագրեգատոր գործելու համար։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment