Կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում. Թրամփ


Դոնալդ Թրամփը մեկնել է Մալայզիա, այնուհետև նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչպես նաև կմասնակցի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին: 


Նախքան թռիչքը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հնարավորություն կունենա քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիները:


«Մենք կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում: Լուրջ պատժամիջոցներ ենք կիրառել Մոսկվայի դեմ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:


Լրագրողների հարցին՝ արդյոք Թրամփը չի՞ վախենում, որ պատժամիջոցները կարող են ստիպել Կրեմլին գնալ էսկալացիայի, Թրամփը պատասխանել է՝ ո՛չ:


ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:


«Ես բաց եմ դրա համար: Փհենյանը բազմաթիվ միջուկային զենքեր ունի, բայց կարծես խնդիրներ ունի հեռախոսային կապի հետ»,- հավելել է Թրամփը։

Դիտումների քանակ2

Leave a Comment