Առեղծվածային դեպք՝ Երևանում․ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի տղան ինքնասպանության փորձել է կատարել. վիճակը ծայրահեղ ծանր է




 

shamshyan.com․ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։


 


Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։


 


Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։ Տարածքը պարեկները սահմանազատել են։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև պետք է ժամանեն դեպքի վայր։Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։


 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։


 


 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


 


                                        


                          


 


Leave a Comment