Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող


Միջազգային


Թբիլիսիի քաղաքային դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիղովին վարչական օրինախախտ է ճանաչել, հաղորդում է Грузия Online-ը։

Դատավորը նրան դատապարտել է 14 օրվա վարչական կալանքի։

ՆԳՆ-ն Աֆղան Սադիղովին մեղադրել է հոկտեմբերի 18-ին Ռուսթավելի պողոտան արհեստականորեն փակելու մեջ։

«Ես մինչև վերջ աջակցում եմ վրաց ժողովրդին, որի իրավունքները խախտվում են։ Իվանիշվիլին Վրաստանը տանում է դեպի բռնապետություն։ Իվանիշվիլիի հետ համաձայն յուրաքանչյուր ոք նույնպես աջակցում է բռնապետությանը։ Ինչո՞ւ չեք հետաքննում մարդկանց դեմ կատարված գործողությունները։ Հենց Իվանիշվիլին պետք է պատժվի։ Կարող եք ինձ դատապարտել մեկ տարվա ազատազրկման, որովհետև երբ դուրս գամ, անմիջապես կգնամ բողոքի ցույցի։ Մի՛ աջակցեք բռնապետությանը։ Իվանիշվիլին մինչև ուղնուծուծը բռնապետ է»,- հայտարարել է Սադիղովը։


Leave a Comment