
Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է։ Լրատվամիջոցների հետ զրույցում պաշտոնյան չի բացառել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բանտարկյալների նոր փոխանակման հնարավորությունը։ Նա նշել է, որ այս մասով որոշ քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք՝ վերջին փոխանակումը մեկ տարի առաջ էր։