Օգոստոսի 8–ից հետո մթնոլորտը սահմանին ամբողջությամբ փոխվել է. Պապիկյան

Բաժանորդագրվել

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` եթե սահմանին անգամ փոքրիկ միջադեպեր են լինում, իրենց հաջողվում է շատ արագ դրանք կարգավորել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով` սահմանին իրավիճակը վերջին 2 տարվա ընթացքում էապես փոխվել է։

«Մասնավորապես օգոստոսի 8–ից հետո մթնոլորտը ամբողջությամբ փոխվել է, դա կարող եմ փաստել որպես պաշտպանության նախարար»,–ասաց Պապիկյանը։

Հարցին, թե ոչ մի լարվածություն չկա՞, միջադեպեր ընդհանրապես չկա՞ն, Պապիկյանը պատասխանեց, որ եթե անգամ փոքրիկ միջադեպեր տեղի են ունենում, կարողանում են կոմունիկացնել միմյանց հետ և ամեն հարց կարգավորել։

Նրա խոսքով` խաղաղությունը բանակին հնարավորություն է տալիս զարգանալու, պրոֆեսիոնալ բանակի ավելացման հաշվին ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու։

Leave a Comment