Տարածքային պաշտպանության զորքեր ենք ձևավորել, 44-օրյա պատերազմի դառը փորձ ունենք․ Պապիկյան

Մենք ունենք 44-օրյա պատերազմի դառը փորձ, երբ մարդիկ տարիներ շարունակ պատրաստություն չեն անցել, չեն յուրացրել պահեստազորայինի տարրական խնդիրները, իսկ երբ եկել է բանակ զորակոչվելու և առաջադրանքներ կատարելու ժամանակը, նրանք չեն իմացել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով դիտարկումներին, թե ժամկետային ծառայության կրճատման ֆոնին պահեստազորայիններին ուղարկում են առաջնագիծ։

«Մենք հիմա դա փոխել ենք և տարածքային պաշտպանության զորքեր ենք ձևավորել, որտեղ վաշտի հրամանատարից սկսած մինչև բրիգադի հրամանատար գործող պաշտոնյաներ են»,- նշել է նա։

Պապիկյանի խոսքով՝ սկզբում պահեստազորայիններին ներգրավելու խնդիրներ կային, բայց այսօր հաջողվում է 100 տոկոսանոց արդյունք ապահովել։

Leave a Comment