https://arm.sputniknews.ru/20251024/dprvocakanic-minchev-prvofesivonal-bem-erevanum-ampvopvel-en-rusac-lezvi-mrcujti-ardjunqnery-95067003.html
Դպրոցականից մինչև պրոֆեսիոնալ բեմ. Երևանում ամփոփվել են ռուսաց լեզվի մրցույթի արդյունքները
Դպրոցականից մինչև պրոֆեսիոնալ բեմ. Երևանում ամփոփվել են ռուսաց լեզվի մրցույթի արդյունքները
Sputnik Արմենիա
Երևանում ամփոփվել են դպրոցականների առաջին թատերական մրցույթ-փառատոնի արդյունքները: 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T22:19+0400
2025-10-24T22:19+0400
2025-10-24T22:22+0400
թատրոն
ռուսաց լեզու
«ռոսսոտրուդնիչեստվո»
երևան
մրցույթ
պարգևատրում
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/18/95059834_5:0:2089:1172_1920x0_80_0_0_a8dea27966dc458bfe9753f3094e306d.jpg
Երբ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճում լույսերը մարեցին և կուլիսները բացվեցին, բեմից հնչեց Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովի ձայնը, իսկ էկրանին հայտնվեց նրա տեսաուղերձը: Նա ողջունեց հավաքված հայ դպրոցականներին և ընդգծեց, որ «Դպրոցի դահլիճից դեպի պրոֆեսիոնալ բեմ» ներկայացումների մրցույթ-փառատոնում նրանց ձեռք բերած փորձն անպայման օգտակար կլինի հետագայում և կնպաստի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:Մրցույթ-փառատոնը կրում է ականավոր ստեղծագործական գործիչ, ռեժիսոր Լևոն Քալանթարի անունը: Նա կանգնած է եղել Երևանի երեք թատրոնների՝ Սունդուկյանի անվան թատրոնի, Պատանի հանդիսատեսի թատրոնի և Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի հիմնադրման ակունքներում։Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից և ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ կազմակերպված փառատոնի նախապատրաստումը տևել է հինգ ամիս: Ժյուրիի անդամները ավելի քան երկու հազար կիլոմետր են անցել հանրապետության ողջ տարածքով, որպեսզի 40 ռուսալեզու ներկայացում դիտեն: Իրենց դպրոցների բեմեր են դուրս եկել ավելի քան 400 աշակերտներ, բեմադրիչներ և մանկավարժներ: Եզրափակիչ է հասել յոթ թատերախումբ։ Նրանց այսօր մեծարել են մրցույթի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:«Նախագիծը ցույց տվեց, թե որքան տաղանդավոր և վառ անհատականություններ են հասունանում Հայաստանի Հանրապետությունում, և դա հույս է ներշնչում»,-իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Փառատոնի հաղթողները մեկը մյուսի հետևից բեմ բարձրացան և ստացան մրցանակները՝ դիպլոմ և հուշամեդալներ: Հաղթողներն են․Դպրոցականներն արդեն Ստանիսլավսկու անվան թատրոնի պրոֆեսիոնալ բեմում հատվածներ ցուցադրեցին իրենց բեմադրություններից, ասմունքեցին ռուս դասականների բանաստեղծություններ և մենախոսություններ հայտնի պիեսներից և ֆիլմերից: Անհատական անվանակարգերի դափնեկիրների թվում ոչ միայն հայկական ծագում ունեցող երեխաներ էին։ Նիկա Բարբակաձեին մրցանակը շնորհվեց Պուշկինի ստեղծագործության հիման վրա ներկայացման մեջ փոքրիկ չարքի դերի համար, չնայած նրա դպրոցը եզրափակիչ չէր հասել։Հատուկ ուշադրության և բուռն ծափահարությունների արժանացավ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնական հաստատության ստեղծագործական համույթը: Հավաքվածները տեղեկացան, որ մրցույթի մասնակիցներից մեկկն արդեն զորակոչվել է բանակ: Կազմակերպիչների խնդրանքով նրան փոքրիկ արձակուրդ էին տվել՝ պարգևատրման արարողությանը մասնակցելու համար։Հանդիսությունն ավարտվեց թատերական ձևով։ Բեմ բարձրացան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի սաները, որոնք բեմադրող ռեժիսոր Արմեն Քուշկյանի հետ միասին ներկայացրին ռազմահայրենասիրական թեմայով «Արևը` խավարում» ներկայացումը: Ներկայացումն արժանացավ արտամրցութային ծրագրի հատուկ մրցանակի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի թեմայի արծարծման համար:
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/18/95059834_265:0:1828:1172_1920x0_80_0_0_ebdf48a08ec92fb2178365edbbdf5b54.jpg
թատրոն, ռուսաց լեզու, «ռոսսոտրուդնիչեստվո», երևան, մրցույթ, պարգևատրում, տեսանյութեր, տեսանյութ
թատրոն, ռուսաց լեզու, «ռոսսոտրուդնիչեստվո», երևան, մրցույթ, պարգևատրում, տեսանյութեր, տեսանյութ
Երևանում ամփոփվել են դպրոցականների առաջին թատերական մրցույթ-փառատոնի արդյունքները:
Երբ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճում լույսերը մարեցին և կուլիսները բացվեցին, բեմից հնչեց Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովի ձայնը, իսկ էկրանին հայտնվեց նրա տեսաուղերձը: Նա ողջունեց հավաքված հայ դպրոցականներին և ընդգծեց, որ «Դպրոցի դահլիճից դեպի պրոֆեսիոնալ բեմ» ներկայացումների մրցույթ-փառատոնում նրանց ձեռք բերած փորձն անպայման օգտակար կլինի հետագայում և կնպաստի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:
Մրցույթ-փառատոնը կրում է ականավոր ստեղծագործական գործիչ, ռեժիսոր Լևոն Քալանթարի անունը: Նա կանգնած է եղել Երևանի երեք թատրոնների՝ Սունդուկյանի անվան թատրոնի, Պատանի հանդիսատեսի թատրոնի և Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի հիմնադրման ակունքներում։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից և ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ կազմակերպված փառատոնի նախապատրաստումը տևել է հինգ ամիս: Ժյուրիի անդամները ավելի քան երկու հազար կիլոմետր են անցել հանրապետության ողջ տարածքով, որպեսզի 40 ռուսալեզու ներկայացում դիտեն: Իրենց դպրոցների բեմեր են դուրս եկել ավելի քան 400 աշակերտներ, բեմադրիչներ և մանկավարժներ: Եզրափակիչ է հասել յոթ թատերախումբ։ Նրանց այսօր մեծարել են մրցույթի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Նախագիծը ցույց տվեց, թե որքան տաղանդավոր և վառ անհատականություններ են հասունանում Հայաստանի Հանրապետությունում, և դա հույս է ներշնչում»,-իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Փառատոնի հաղթողները մեկը մյուսի հետևից բեմ բարձրացան և ստացան մրցանակները՝ դիպլոմ և հուշամեդալներ: Հաղթողներն են․
Դպրոցականներն արդեն Ստանիսլավսկու անվան թատրոնի պրոֆեսիոնալ բեմում հատվածներ ցուցադրեցին իրենց բեմադրություններից, ասմունքեցին ռուս դասականների բանաստեղծություններ և մենախոսություններ հայտնի պիեսներից և ֆիլմերից: Անհատական անվանակարգերի դափնեկիրների թվում ոչ միայն հայկական ծագում ունեցող երեխաներ էին։ Նիկա Բարբակաձեին մրցանակը շնորհվեց Պուշկինի ստեղծագործության հիման վրա ներկայացման մեջ փոքրիկ չարքի դերի համար, չնայած նրա դպրոցը եզրափակիչ չէր հասել։
Հատուկ ուշադրության և բուռն ծափահարությունների արժանացավ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնական հաստատության ստեղծագործական համույթը: Հավաքվածները տեղեկացան, որ մրցույթի մասնակիցներից մեկկն արդեն զորակոչվել է բանակ: Կազմակերպիչների խնդրանքով նրան փոքրիկ արձակուրդ էին տվել՝ պարգևատրման արարողությանը մասնակցելու համար։
Հանդիսությունն ավարտվեց թատերական ձևով։ Բեմ բարձրացան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի սաները, որոնք բեմադրող ռեժիսոր Արմեն Քուշկյանի հետ միասին ներկայացրին ռազմահայրենասիրական թեմայով «Արևը` խավարում» ներկայացումը: Ներկայացումն արժանացավ արտամրցութային ծրագրի հատուկ մրցանակի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի թեմայի արծարծման համար: