Նախըննտրական
քարոզարշավի ընթացքում բացահայտվել է ընդդիմադիրների կողմից իրականացվող ապատեղեկատվական
լայնածավալ արշավ, որը նպատակ ունի ապակողմնորոշել Վաղարշապատի ընտրողներին։
Համաձայն մեր տեղեկությունների՝ Meta-ի հարթակներում, գովազդի տակ, տարածվում է կեղծ բովանդակություն
պարունակող նյութ, որը մանիպուլյատիվ կերպով փորձում է արվում ներկայացնել որպես«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
ուղերձ։
Մեր թիմի կատարած ուսումնասիրությունները հաստատում են, որ այս
կեղծ գովազդային արշավի ֆինանսավորման համար ծախսվել են հարյուրավոր դոլարներ։
Կեղծ հրապարակման մեջ
ներառված են զգայուն քաղաքական և հոգևոր-ազգային թեմաներ, առկա է եկեղեցու դերի նվազեցմանն
ուղղված կոչեր, ինչպես նաև չհիմնավորված խոստումներ արտաքին քաղաքական կապերի և ներդրումների
մասին։
